Հոկտեմբերի 30-ին, Ախալքալաքում՝ թիվ 5 հանրային դպրոցի հետնամասում գտնվող խաղադաշտում, երեխաները մարզվել են ռեգբիի ուղղությամբ։ Բայց սա անսովոր մարզում էր, նրանք սպասում էին «ՏԱՕ» ակումբի և ռեգբիի թիմի ներկայացուցիչներին, ովքեր ուշացել էին Ադիգենիում կայացած խաղի պատճառով։

Նմանատիպ միջոցառումներ Ախալքալաքում հաճախ են անցկացվում այս մարզաձևը մասսայականացնելու նպատակով։

Նման միջոցառում անցկացնելու նախաձեռնությունը Մարզադպրոցինն է և ռեգբիի շրջանային «ՏԱՕ» ակումբինը։

«Այսօր մեր ռեգբիի հերթական պարապմունքն է: Ակտիվությունն ավելի է մեծանում նրանով, որ Ախալցիխեից «ՏԱՕ» թիմի մեր ներկայացուցիչներն են լինելու այստեղ: Հիմա Ադիգենիում խաղ էին խաղում, մի քիչ ուշացել են, շուտով այստեղ կլինեն: Այս ակտիվությունների իմաստը երեխաների շրջանում ռեգբին մասսայականացնելն է։ Երկրորդը՝ առողջ ապրելակերպին աջակցելը: Երրորդ՝ Ախալքալաքում ռեգբիի մանկական թիմի ձևավորումը:

Երեխաներ ունենք, ովքեր ցանկություն ունեն մարզվելու Ասպինձայի «ՏԱՕ» թիմում։

Մեկն արդեն այնտեղ խաղացել է, հիմա երկրորդն է պատրաստվում»,- ասաց Ախալքալաքում ռեգբիի մարզիչ Ռաֆայել Դարբինյանը։

Дизайн без названия - 1

Սամցխե-Ջավախքի ռեգբիի շրջանային ակումբը՝ «ՏԱՕ»-ն ստեղծվել է 2016թ.-ին: Ակումբը պատկանում է շրջանի բոլոր վեց մունիցիպալիտետներին, այդ թվում՝ Ախալքալաքին։