Ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի առաջնության եզրափակիչում Իտալիայի հավաքականը 11մ հարվածներով հաղթեց Անգլիայի ընտրանուն և հռչակվեց չեմպիոն:
Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում տեղի ունեցած խաղը հաջող սկսվեց տանտերերի համար, որոնք արդեն 2-րդ րոպեին առաջ անցան հաշվի մեջ: Աչքի ընկավ պաշտպան Լյուկ Շոուն: Առաջին խաղակեսում, ինչպես նաև երկրորդի սկզբում, գնդակին ավելի շատ տիրում էին իտալացիները, սակայն նրանց երկար ժամանակ չէր հաջողվում ստեղծել վտանգավոր պահ։ Եվ ահա, 67-րդ րոպեին հյուրերին հաջողվեց վերականգնել հավասարությունը: Խառն իրավիճակում աչքի ընկավ պաշտպան Լեոնարդո Բոնուչին:
Այդ գոլից հետո Անգլիայի հավաքականը սկսեց ավելի ակտիվ գործել, սակայն այդպես էլ չկարողացավ ստեղծել վտանգավոր պահ: Իտալացիները բավարարվելով ձեռք բերածով, սկսեցին ավելի զգույշ գործել: Արդյունքում, հանդիպման հիմնական և լրացուցիչ ժամանակներն ավարտվեցին ոչ-ոքի` 1:1: Հաղթողին որոշելու համար նշանակվեցին 11մ հարվածներ, որոնք առավել հաջող իրացրին իտալացիները` 3:2:
Այդպիսով, Իտալիայի հավաքականը երկրորդ անգամ դարձավ Եվրոպայի չեմպիոն: Առաջին անգամ իտալացիները մրցաշարում հաղթել էին 53 տարի առաջ, 1968 թվականին:
Խաղի վիճակագրությունը
Իտալիա – Անգլիա
62% – Գնդակի տիրապետում – 38%
20 – Հարվածներ – 6
21 – Խախտումներ – 13
3 – Անկյունայիններ – 5
5 – Խաղից դուրս – 1