Այսօր՝ փետրվարի 20-ին, Ախալքալաքում կորոնավարակի 1 դեպք է հաստատվել։ Ընդհանուր առմամբ Սամցխե-Ջավախքում կորոնավարակի բացահայտված դեպքերի քանակը կազմում է 4 679, որից 329-ը՝ Ախալքալաքում, իսկ 151-ը՝ Նինոծմինդայում։

Ինչպես JNEWS-ին հայտնեց Սամցխե-Ջավախքի նահանգապետարանի ներկայացուցիչ Գիորգի Միքելաձեն՝ ամբողջ տարածաշրջանում վերջին 24 ժամվա ընթացքում հաստատվել է կորոնավարակի 8 նոր դեպք. Ադիգենի՝ 0, Ասպինձա՝ 0, Ախալցիխե՝ 0, Ախալքալաք՝ 1, Բորժոմի` 7 և Նինոծմինդա՝ 0:

Այս պահի տվյալներով ամբողջ տարածաշրջանում ինքնամեկուսացման մեջ է գտնվում 125 անձ. Ախալցիխեում՝ 28, Բորժոմիում՝ 60, Ադիգենում՝ 12, Ասպինձայում՝ 11, Ախալքալաքում՝ 14 և Նինոծմինդայում՝ 0:

Կարանտինային գոտիներում և COVID-հյուրանոցներում այսօրվա դրությամբ ոչ մի մարդ չի գտնվում, իսկ COVID-կլինիկաներում` 25 հիվանդ։

Վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավարակից Սամցխե-Ջավախքում առողջացել է 3 մարդ: Մահվան դեպք չի գրանցվել:

Ընդհանուր ապաքինվածների թիվը կազմում է 4 606, իսկ մահվան դեպքերը՝ 47:

Այս պահի դրությամբ սպասվում է 99 թեստի պատասխանի։

Բացահայտված է վարակակիրների հետ շփման մինչև 3 անձ, ընթանում է փորձաքննություն։