Թբիլիսիի Վակե թաղամասի Մոսաշվիլի փողոցում հրաձգության հետևանքով մարդ է վիրավորվել: Տուժածը տեղափոխվել է հիվանդանոց: Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ տուժածը ֆուտբոլիստ Գուգա Պիրցխալավան է:
Սոցցանցերում հրապարակված կադրերում երևում է, որ հարձակվողը կրակ է բացել այն ժամանակ, երբ սրճարանում մարդիկ են եղել, այդ թվում՝ երեխաներ։
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը փաստի առթիվ հետաքննություն է սկսել «Քրեական օրենսգրքի» 19-108-րդ և 236-րդ հոդվածներով, ինչը նշանակում է սպանության փորձ և ապօրինի հրազենի կրում։