Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 92 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ հրապարակվել է stopcov.ge կայքում:
Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 241 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է երեք մարդ։
Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում կատարվել է 6708 թեստ, այստեղից 5 261-ը` արագ, իսկ 1 474-ը «ՊՇՌ» թեստով:
Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. Օրականը՝ 1,37 տոկոս, վերջին 14 օրվանը՝ 1,2 տոկոս, իսկ վերջին 7 օրվանը՝ 1,15 տոկոս:
Ընդհանուր առմամբ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 1 654 255 դեպք, որից 1 635 791 հիվանդ ապաքինվել է, 16 800-ը ՝ մահացել:
Ընդհանուր առմամբ պատվաստվել է 2 877 150 մարդ, օրեկան 98։
Երեկ, ապրիլի 23-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 87 նոր դեպք, ապաքինվել է 259 պացիենտ, մահացել է երեք մարդ: