Երկու օր է Ախալքալաքում ձյունոտ եղանակ է, ձյունատեղումներն ուղեկցվում են ուժգին քամով: Գյուղեր տանող ճանապարհները հիմնականում բաց են, սակայն տեղ-տեղ դժվարանցանելի:
Մաքրման աշխատանքներն իրականացվում են Թախչա գյուղի մոտակայքում: Դժվարանցանելի է նաև Կոկիո գյուղ տանող ճանապարհը, որը հաճախ ձյունով է ծածկում Վարևան և Ալաստան գյուղերի միջև ընկած հատվածը: Դժվարանցանելի է նաեւ Խավեթ գյուղ տանող ճանապարհը:
Այս պահին, ըստ քաղաքապետարանի՝ փակ ճանապարհներ չկան: Եթե ճանապարհները փակվում են, գյուղերում քաղաքապետի ներկայացուցիչներն այդ մասին տեղեկացնում են քաղաքապետարանին:
Հիշեցնենք, որ ձնառատ եղանակը, ըստ օդերևութաբանների կանխատեսումների կշարունակվի մի քանի օր: