Արսեն Կարապետյանը Բորժոմիում մասնակցել է Թենգիզ Ամիրեջիբիի անվան դաշնամուրի ամենամյա 8-րդ միջազգային մրցույթին։ Նա դարձել է մրցույթի դափնեկիր և իտալացի հայտնի դաշնակահար և պրոֆեսոր Լորենցո Դի Բելլայի կողմից ստացել «Դերասանական և վիրտուոզ կատարման համար» հատուկ մրցանակը։

Մրցույթն անցկացվել է հոկտեմբերի 21-ից 24-ը Բորժոմիում։ Միջազգային մրցույթն ամեն տարի անցկացվում է։ Մասնակցության հնարավորություն ունեն Վրաստանի բոլոր մարզերի, ինչպես նաև այլ երկրների երեխաները։

Ախալքալաքի երաժշտական դպրոցի սան Արսեն Կարապետյանը 2020 թվականին ևս մասնակցել է այս մրցույթին, և դարձել է 1-ին կարգի դափնեկիր, արժանացել վրաց հայտնի դաշնակահար Վալերիան Շիուկաշվիլիի հատուկ մրցանակին։

Արսեն Կարապետյանը ստացել է դրամական պարգեւ եւ 2-րդ կարգի վկայական՝ 10-12 տարեկան երեխաների միջև։

Արսեն Կարապետյանը մրցույթում կատարել է Ռախմանինովի նաև Շոպենի ստեղծագործությունները, ում ինքը շատ է սիրում։

Արսեն Կարապետյանի ուսուցիչն է, Ախալքալաքի երաժշտական դպրոցի տնօրեն, Սվետլանա Կարոյանը։

«Փոքրիկ վիրտուոզը», որը երազում է դառնալ մեծ…

aesen