Ախալքալաք քաղաքի մուտքերին տեղադրվում են քաղաքի անվանումով նոր սալաքարեր։ Այժմ քարակոթողը տեղադրվում է Ախալքալաքի մուտքի ոլորանում՝ Շոթա Ռուսթավելիի կիսանդրու տարածքում (դեկտեմբերի 13, ժամը 18:00):
Տեխնիկայի աշխատանքի պատճառով քաղաքի այս հատվածում երթևեկությունը սահմանափակ է, այն դանդաղ է և հաճախ՝ միակողմանի։
Հիշեցնենք, որ Ախալցիխե և Նինոծմինդա քաղաքներից Ախալքալաքի մուտքի քարակոթողներին վրացերեն և անգլերեն լեզուներով գրված կլինի «Ախալքալաք» և պատկերված կլինի մունիցիպալիտետի զինանշանը։
Ծրագիրն իրականացվում է Մունիցիպալ զարգացման հիմնադրամի կողմից՝ ողջ հանրապետությունում: Երկրի ողջ տարածքում, քարակոթողները կլինեն նույն ձևի ու չափի: Քարակոթողների վրայի մակագրությունը լուսավորմամբ կլինի: