Փետրվարի 17-ից ՆԳՆ ծառայությունների գործակալությունը կվերսկսի ծառայությունների մատուցումը ամբողջ հանրապետությունում: Այս գործընթացը կասեցվել էր կորոնավիրուսի տարածման դեմ կանխարգելիչ միջոցառումների պատճառով:
Ծառայությունների մատուցումը կվերսկսվի Թբիլիսիում, Ջ. Բալանչինիի փողոցում գտնվող Սպասարկման կենտրոնում, ինչպես նաև Ախալքալաքի և Ամբրոլաուրիի կառուցվածքային ստորաբաժանումներում:
«Վարորդական իրավունք ստանալու համար փետրվարի 17-ից հնարավոր կլինի մասնակցել տեսական և գործնական քննությունների: Օգտատերերը տեսական քննությունների համար կկարողանան էլեկտրոնային եղանակով իրենց հերթն ամրագրել փետրվարի 16-ից` ժամը 00:00-ից:
Լիովին կվերականգնվի զենքի գրանցման ընթացակարգը: Հետաքրքրված անձինք կկարողանան անցնել ստուգում՝ զենքի գրանցման թույլտվություն ստանալու նպատակով», – հայտնում են գերատեսչությունից: