Ներքին գործերի նախարարությունը հարապարկել է ընտանեկան բռնության դեպքերի վիճակագրությունը՝ ըստ շրջանների։ Վիճակագրության սանդղակում առաջին հորիզոնականը մայրաքաղաք Թբիլիսին է զբաղեցնում, իսկ բռնության ձևերի մեջ՝ հոգեբանականը։
2024 թվականի առաջին եռամսյակում՝ երկրում ընտանեկան բռնությունների ընդհանուր դեպքերի թիվը կազմել է 2 753։
Այսպիսով՝
Սամցխե-Ջավախքում ընտանեկան բռնության դեպքերի թիվը կազմել է 59-ի, որից 10-ը՝ ֆիզիկական, 48-ը՝ հոգեբանական և 1 սեռական բնույթի դեպքեր են եղել։
Աջարիայում ընտանեկան բռնության է ենթարկվել ընդհանուր 264 դեպք, որից 78-ը՝ ֆիզիկական, 180-ը՝ հոգեբանական, 2-ը՝ տնտեսական, 1-ը՝ սեռական, 3-ը՝ պարտադրանքի և ևս մեկը՝ արհամարանքի։
Գուրիայում բռնությունների ընդհանուր 25 դեպք է գրանցվել։ Բռնություններից 9-ը՝ ֆիզիկական, և 16-ը հոգեբանական բնույթի։
Թբիլիսիում ընտանեկան բռնության ենթարկվածների թիվը ողջ երկրի մասշտաբով ամենաշատն է՝ 1306։ Այդ թվից 216-ը ենթարկվել է ֆիզիկական, 1047-ը՝ հոգեբանական, 15-ը՝ տնտեսական, 8-ը՝ սեռական, 6-ը՝ պարտադրանքի և 14-ը՝ արհամարանքի։
Իմերեթիում ընտանեկան բռնության դեպքերի թիվը կազմում է 268։ 268-ից ֆիզիկական բռնության է ենթարկվել 96 անձ, 165-ը՝ հոգեբանական ճնշման, մեկ անձ ենթարկվել է տնտեսական, 3-ը՝ պարտադրանքի և 3-ը՝ արհամարանքի։
Կախեթիում բռնության դեպքերի թիվը երեք ամսում կազմել է 211, որից 19-ը ֆիզիկական բռնություն է եղել, 190-ը՝ հոգեբանական, 1-ը՝ տնտեսական և մեկը՝ սեռական։
Ըստ վիճակագրության՝ Մցխեթա-Մթիանեթիում գրանցվել է բռնության 36 դեպք, որից 16-ը ֆիզիկական բռնության է ենթարկվել, իսկ 20-ը՝ հոգեբանական բնույթի բռնության։
6 բռնության դեպք գրանցվել է Ռաճա-Լեչխումիում, որից 1-ը՝ ֆիզիկական և 5-ը՝ հոգեբանական բնույթի։
Սամեգրելո-Զեմո Սվանեթիում գրանցվել է բռնության 130 դեպք, որից 30-ը ֆիզիկական, 99-ը՝ հոգեբանական և 1-ը՝ սեռական։
Քվեմո-Քարթլիում բռնության դեպքերի թիվը կազմել է 313, որից 89-ը՝ ֆիզիկական, 215-ը՝ հոգեբանական, 2-ը տնտեսական, 1-ը սեռական, 2-ը պարտադրանք և 4 արհամարանքի դեպք։
Շիդա-Քարթլիում գրանցվել է 134 ընտանեկան բռնության դեպք, 44-ը՝ ֆիզիկական, 88-ը՝ հոգեբանական, 1-ը՝ տնտեսական և 1-ը սեռական։
Բռնության 1817 դեպքերի զոհերը կանայք են, իսկ 330-ը՝ տղամարդ։
Բռնացող տղամարդկանց ընդհանուր թիվը կազմում է 1712, իսկ կանանց թիվը՝ 328։