Վրաստանի կառավարությանն առընթեր միջգերատեսչական համակարգող խորհրդի որոշման և հանձնարարականների համաձայն՝ երկրում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով, ՆԳՆ ծառայությունների գործակալության որոշմամբ, բոլոր տեսակի սահմանափակ ծառայությունները կշարունակեն մատուցվել փետրվարի 1-ից: Այս մասին ասվում է ՆԳՆ նախարարության հաղորդագրության մեջ:
Ըստ գերատեսչության տվյալների՝ փետրվարի 1-ից քաղաքացիները կկարողանան հանձնել վարորդական իրավունք ստանալու համար տեսական ու գործնական քննությունները:
«Այս փուլում քաղաքացիները միայն երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ և շաբաթ օրերին հնարավորություն ունեն դիմել ՆԳՆ ծառայությունների գործակալությանը՝ մեքենաների մաքսազերծման, վերաարտահանման, արտահանման և հաշվառման նպատակով: Ծառայությունների գործակալության կողմից տրվող տեղեկանքների համար այն հնարավոր է տվյալների սուբյեկտը ստանա միայն էլեկտրոնային եղանակով` Ծառայությունների գործակալության կայք-էջի (sa.gov.ge) միջոցով: Սպասարկման կենտրոններում պատրաստի փաստաթուղթը կտրվի շաբաթվա հետևյալ օրերին` երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ և շաբաթ, հայտադիմումը լրացնելիս նշված կառուցվածքային ստորաբաժանումում», – ասվում է ՆԳՆ-ի հաղորդագրության մեջ: