Նինոծմինդայի շրջանի Գանձա և Փոկա գյուղերը ամբողջովին գազաֆիկացվելու են: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին կառավարության նիստի ժամանակ:
«Սա նշանակում է 600 ընտանիքի ապահովել բնական գազով: Այս գյուղերում կլիմայական խիստ պայմաններ են և սա շատ կարևոր արտոնություն է տեղի բնակչության համար: Այսօր մենք վերանայում ենք բյուջետային հատկացումները իրականացնելու կառավարության այս նախաձեռնությունը»,- հայտարարել է Կվիրիկաշվիլին: