Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության նոր ծրագիրը (https://www.rs.ge/kompensacia) հնարավորություն է տալիս քաղաքացիներին պարզելու, արդյո՞ք ներառված են պետական ռեեստրում փոխհատուցում ստացողների ցանկում, հայտնում են գերատեսչության մամուլի ծառայությունից:
Որոնիչի միջոցով ցանկացած հետաքրքված անձ կարող է ստուգել՝ արդյո՞ք իր գործատուն համապատասխան տվյալներ տրամադրել է Եկամուտների ծառայությանը: Ստուգումից հետո հետաքրքրված անձը կարճ տեքստային հաղորդագրություն կստանա դիմումում գործատուի կողմից նշված բջջային հեռախոսահամարին, անկախ այն հանգամանքից, արդյո՞ք նա գտնվում է փոխհատուցման ստացողների գրանցամատյանում, թե՝ ոչ:
Այսպիսով, եթե պարզի, որ գործատուն դեռ չի փոխանցել իր տվյալները եկամուտների ծառայությանը, իրավիճակը պարզելու համար նա կկարողանա կապ հաստատել գործատուի հետ:
Ինքնազբաղվածները փոխհատուցում ստանալու համար պետք է այցելեն Վրաստանի Առողջապահության նախարարության կայք՝ գրանցվելու պորտալում (http://compensation.moh.gov.ge) մինչև հուլիսի մեկը: Առողջապահության նախարարության թեժ գիծը 1505 է: