Մարտի 27-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Միջինքը։ Ըստ ավանդույթի, որը առավել ընդունված է վիրահայության մեջ, Միջինքը նշվում է գաթայի փառատոնով։ Այն անցկացվեց նաև Թբիլիսիի սբ․ Գևորգ եկեղեցում։
«Պահքի ուղիղ կեսը անցավ, գաթայի փառատոնով, այս ավանդույթով ոգևորում ենք ժողովրդին, որ քաղցրությամբ անցկացրեցին պահքի կեսը և մնացած կեսը նորից քաղցրությամբ անցկացնեն», – ասում է Տեր Կիրակոս քահանա Սիմոնյանը։
Սբ․ Գևորգ եկեղեցում ժամը 17։00 տեղի ունեցավ պատարագ, որից հետո հավատացյալներին բաժանեցին պահքային քաղցր գաթա։
Ռիմա Մառանգոզյան