Փետրվարի 17-ին, տեղական ժամանակով ժամը 07:26-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 03:26-ին) Երևան քաղաքից 12 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.0 մագնիտուդով երկրաշարժ (հետցնցում) է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ:
Երկրաշարժը (հետցնցում) զգացվել է Երևան և Արտաշատ քաղաքներում՝ 2 բալ ուժգնությամբ:
ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից ցնցումները գրանցվել են հյուսիսային լայնության 40.10⁰ և արևելյան երկայնության 44.57⁰ աշխարհագրական կոորդինատներով։
ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն›› ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Սոս Մարգարյանն ավելի վաղ հայտարարել էր, որ 4.7 մագնիտուդ երկրաշարժի դեպքում, որը գրանցվել էր փետրվարի 13-ին, կախված մի քանի գործոնից, հետցնցումները կարող են տևել մինչև 10-20 օր, բայց գնալով մարում են։