Հայաստանի Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկը՝ Ձորագյուղը, կորոնավիրուսային հիվանդության դեպքերի աճի պատճառով կփակվի: Այս մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրել է իր ֆեյսբուքյան էջում:
Մասնավորապես, կարգելափակվի Ձորագյուղի ելքերն ու մուտքերը:
«Պատճառն այն է, որ մեր սիրելի հայրենակիցներից մեկը Ձորագյուղից գնացել է Գողթ գյուղ թաղման, երեք չորս օր անց թաղման է մասնակցել իրենց գյուղում, ինչի արդյունքում Ձորագյուղում արդեն ունենք կորոնավիրուսի 63 դեպք: Այս 63-ից մի քաղաքացի թաղման է մասնակցել Ծովասար գյուղում: Նման դեպք ունեցանք նաև Դդմաշենում», – գրել է Փաշինյանը:
Հայաստանի վարչապետը քաղաքացիներին հորդորում է հարգել մարդկային կյանքերը և չխախտել հակահամաճարակային կանոնները:
Վերջին մեկ օրվա ընթացքում Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 547 նոր դեպք: