Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ճանապարհի Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս-Կոբի (Ռուսաստանի Դաշնության հետ սահմանին գտնվող մաքսակետ) Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարսի (Կոբի) հատվածը ձյան առատ տեղումների և ցածր ջերմաստիճանի պատճառով գտնվում է ձնահոսքի վտանգի տակ, այդ հատվածով արգելված է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը:
Վրաստանի տարածաշրջանային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտի եւ շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս-Կոբի հատվածում ձնահյուսի վտանգ կա, ուստի անվտանգության կանոններից ելնելով նպատակահարմար է այդ հատվածում ժամանակվորապես արգելել երթևեկությունը:
Ճանապարհային դեպարտամենտի տվյալներով ճանապարհը փակ կլինի երկու օր: