Այսօր Ախալքալաքի մունիցիպալիտետում բացահայտվել է կորոնավարակի երկու նոր դեպք։

Հանրային առողջապահության կենտրոնում օգոստոսի 10-ին անցկացված 11 արագ թեստից 2-ը դրական է եղել։

Այն անձինք, որոնց մոտ բացահայտվել է կորոնավարակ՝ բուժում կանցնեն տան պայմաններում։

Ինչպես ասում է Հանրային առողջապահության կենտրոնի տնօրեն Սիրանուշ Տոնականյանը, վարակակիրների թիվը հետզհետե շատանում է։

Ախտանիշները տարբեր են՝ հիմնականում մարդկանց ձայնն է կտրվում, մի օր ջերմություն են ունենում, հաջորդ օրն արդեն թեթևանում է վիճակը: Ախտանիշները կարող են անցնել երեք օրվա ընթացքում, սակայն վիրուսը ավելի արագ է տարածվում։

Հիշեցնենք, որ Վրաստանում գործող հանձնարարականների համաձայն՝ այն վարակված անձիք, ովքեր պատվաստված չեն, կամ պատվաստված են մեկ և երկու դեղաչափով՝ մեկուսացվում են 8 օր, բայց ևս 6 օր պետք է դիմակ կրեն։ Երեք դեղաչափով պատվաստվածները կարող են չմեկուսանալ, սակայն պարտավոր են շնչադիմակ կրել։