Պետռեգիստրը գործարկել է անշարժ գույքի հետ կապված գործարքների նոր համակարգ։ Այս մասին հայտնում է Արդարադատության նախարարությունը։

Մասնավորապես, Արդարադատության նախարարության հանրային ռեգիստրի ազգային գործակալությունը սկսել է օգտագործել «Սմարթ-կոնտրակտ» համակարգի նորարարական պրոդուկտը։

«Սմարթ-կոնտրակտ» համակարգը թույլ է տալիս ավանդական գործառնությունները կատարել նորովի: Գումարի վճարումը և գույքի գրանցումը կատարվում են միաժամանակ. կողմերը կստորագրեն առքուվաճառքի պայմանագիրը թվային ձևաչափով, հեռակա կարգով, ինտերնետին միացված էլեկտրոնային սարքի միջոցով: «Սմարթ-կոնտրակտ»-ի միջոցով նաև կարելի է նույնկերպ կնքել հիփոթեքը։

Անշարժ գույքի գործարքներում այս համակարգի ներդրումը հատկապես կարևոր է ներգաղթյալների համար։ Նորարար թվային արտադրանքի օգնությամբ արտերկրում բնակվող վրացիները կկարողանան անշարժ գույք ձեռք բերել Վրաստանում՝ առանց միջնորդի կամ լիազորագրի։

Քաղաքացիներն արդեն հնարավորություն ունեն վիրտուալ հանդիպում պատվիրելու գերատեսչության ներկայացուցչի հետ Հանրային ռեգիստրի ազգային գործակալության պաշտոնական կայքում՝ նշված ծառայությունից օգտվելու համար»,- ասվում է գերատեսչության տարածած տեղեկատվության մեջ։