MYUVENTEX սպորտային պորտալն ամփոփել է 2020 թվականի արդյունքները՝ ներկայացնելով հաղթողներին և եզրափակիչ դուրս եկած մասնակիցներին, այդ թվում Ախալքալաքի մարզադպրոցի մարզիկներին՝ մարզիչ Ռաֆայել Դարբինյանի գլխավորությամբ: Մրցումներն անցկացվել են KATA և KUMITE ոճում՝ տարբեր տարիքային կատեգորիաներում՝ 6 տարեկանից ընդհուպ կարատեի վետերանները:
2020 թ.-ին՝ կորոնավիրուսային համավարակի պատճառով, Կարատեի ֆեդերացիան սկսել է մրցումներն անցկացնել առցանց: Մրցումներն անցկացվել են MYUVENTEX սպորտային պորտալում:
2020 թ.-ին Ախալքալաքի մարզադպրոցի մարզիկները, Վրաստանի կարատեի ֆեդերացիայի աջակցությամբ, մասնակցել են տարբեր միջազգային առցանց մրցումների, Աշխարհի գավաթի խաղարկությանը, Աշխարհի առաջնությանը և նվաճել են տարբեր մրցանակային հորիզոնականներ:
Ախալքալաքից MYUVENTEX պորտալի տարեկան հաշվետվությունում, հաղթողների և ֆինալիստների ցուցակում ընդգրկված են հետևյալ մարզիկները.
Կիմա Նորսոյան (աղջիկներ),14-15 տարեկան՝ ոսկե մեդալակիր,
Աքսաննա Ավետյան (աղջիկներ), 16-17 տարեկան՝ արծաթե մեդալակիր,
Դավիթ Սեսաձե, 16-17 տարեկան՝ ֆինալիստ,
Արտեմ Ավագյան, 16-17 տարեկան՝ ֆինալիստ,
Ռաֆայել Դարբինյան (վետերաններ), 50-54 տարեկան՝ ֆինալիստ: