Ապրիլ ամսից սկսած Նինոծմինդայի շրջանում կաթ արտադրողները վերամշակողներին են հանձնում իջեցված գներով։ Կաթը գյուղացուց մթերվում է 1,20 լարիով, նախկին 1,80-ի փոխարեն։
Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ղաուրմա գյուղի բնակիչները դժգոհում են․ «Կես լիտր հանքային ջուրն արժե 1,50 լարի, իսկ 1 լիտր կաթն արժե 1,20 լարի։ Ժողովուրդն իր չարչարանքի դիմաց կարելի է ասել կաթը ձրի է տալիս։ Ղեկավարությունն ընդհանրապես չի մտածում թե ինչով պետք է ապրի ժողովուրդը»:
Ընդգծենք, որ Նինոծմինդայի շրջանում մարդկանց եկամտի հիմնական աղբյուրը հենց անասնապահությունն է։ Բայց կաթ արտադրողները չեն կարողանում իրենց արտադրանքը ձեռնտու գնով վաճառել։
NOR ռադիոկայանի տվյալներով Նինոծմինդայի շրջանի գյուղերում կաթի մթերման գնային պատկերն այսպիսին է.
Հիշեցնենք, որ ապրիլի 3-ին Նինոծմինդայի մունիցիպալիտետի Գորելովկայի գյուղական համայնքի 5 գյուղերի (Օրլովկա, Եֆրեմովկա, Սպասովկա, Սամեբա, Ժդանով) բնակիչներ հավաքվել էին Գորելովկա գյուղի կենտրոնում և բողոքում էին կաթի գների նվազման դեմ: Թորիա գյուղի բնակիչները նույնպես կաթը մի քանի օր չեն վաճառել, պահանջելով գների բարձրացում: Չնայած բողոքի ակցիաներին կաթի գինն այդպես էլ չբարձրացավ: