Նինոծմինդայի մունիցիպալիտետի Փարվանա փոքրիկ գյուղի համար Եվրամիությանն ինտեգրվելը Երիտասարդական կենտրոնի ակտիվ աշխատանքն է, որը սկսել է աշխատել 2 տարի առաջ և փոխել է գյուղի երեխաների և նրանց ընտանիքների կյանքը դեպի լավը: Երեխաներն իրադարձությունների զարգացման վատագույն սցենարը տեսնում են Երիտասարդական կենտրոնի նախագծերի դադարեցման մեջ։

Փարվանայի երիտասարդական կենտրոնն ակտիվորեն իրականացնում է երիտասարդության զարգացմանն ուղղված եվրոպական և ամերիկյան ծրագրեր։ Այս նախաձեռնությունները շոշափելի օգուտներ են բերել տեղի երեխաներին՝ նրանց հնարավորություն տալով ընդլայնել իրենց գիտելիքներն ու հմտությունները:

Jnews-ը զրուցել է երիտասարդական կենտրոնի ղեկավարի և կենտրոնի ծրագրերի ակտիվ մասնակցի հետ։ Ներկայացնում ենք տեսանյութը.

Նախագծերի շրջանակներում տարբեր տարիքի ավելի քան 25 երեխաներ վերապատրաստում են անցել վրաց լեզվի և այլ կարևոր թեմաների ուղղությամբ։ Նրանք այցելել են նաև Թբիլիսիի թատրոններ և թանգարաններ, ինչը մեծապես հարստացրել է նրանց մշակութային փորձը։

Այս նախագծերը նպաստում են երիտասարդների ոչ միայն կրթական, այլև անձնային զարգացմանը՝ բացելով նոր հորիզոններ և հնարավորություններ նրանց համար։ Դրամաշնորհների և աջակցության շնորհիվ գյուղը կարողացել է բարելավել երեխաների հետ աշխատելու համար օգտագործվող ուսումնական տարածքը և ռեսուրսները:

Շուշան Մկրտչյանն այս կենտրոնի սան է, ինչպես նաև ակտիվությունների համակազմակերպիչ։

«Գյուղի երեխաները այս ծրագրով կարողացան գիտելիքներ ձեռք բերել ինչպես վրացերենից, այնպես էլ այլ թեմաների շուրջ: Եթե նման ծրագրերը շարունակվեն, ապա տարբեր դրամաշնորհների միջոցով մենք կկարողանանք ավելիին հասնել, մենք կկարողանանք բարելավել և՛ մեր տարածքը, և՛ մեր ռեսուրսները: Այս նախագծերի դադարեցումը կարող է հանգեցնել հիասթափության, քանի որ յուրաքանչյուր ավարտված նախագիծ երեխաների մոտ թողնում է զգացողություն, որ նրանք կորցնում են ինքնազարգացման համար կարևոր հնարավորություններ:

Նյութի հեղինակներ՝ Անահիտ Զալալյան, Բորիս Ղարսլյան