Այսօր՝ փետրվարի 8-ին, Ախալքալաքում կորոնավարակի նոր դեպք չի հաստատվել։ Ընդհանուր առմամբ Սամցխե-Ջավախքում կորոնավարակի բացահայտված դեպքերի քանակը կազմում է 4 587, որից 327-ը՝ Ախալքալաքում, իսկ 150-ը՝ Նինոծմինդայում։
Ինչպես JNEWS-ին հայտնեց Սամցխե-Ջավախքի նահանգապետարանի ներկայացուցիչ Գիորգի Միքելաձեն՝ ամբողջ տարածաշրջանում վերջին 24 ժամվա ընթացքում հաստատվել է կորոնավարակի 3 նոր դեպք. Ադիգենի՝ 1, Ասպինձա՝ 0, Ախալցիխե՝ 0, Ախալքալաք՝ 0, Բորժոմի` 2 և Նինոծմինդա՝ 0:
Այս պահի տվյալներով ամբողջ տարածաշրջանում ինքնամեկուսացման մեջ է գտնվում 319 անձ. Ախալցիխեում՝ 26, Բորժոմիում՝ 59, Ադիգենում՝ 213,
Ասպինձայում՝ 17, Ախալքալաքում՝ 10 և Նինոծմինդայում՝ 0:
Կարանտինային գոտիներում և COVID-հյուրանոցներում այսօրվա դրությամբ ոչ մի մարդ չի գտնվում, իսկ COVID-կլինիկաներում` 68 հիվանդ։
Վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավարակից Սամցխե-Ջավախքում առողջացել է 22 մարդ: Մահվան դեպք չի գրանցվել։
Ընդհանուր ապաքինվածների թիվը կազմում է 4 393, իսկ մահվան դեպքերը՝ 44։
Այս պահի դրությամբ թեստի պատասխան չի սպասվում։
Բացահայտված է վարակակիրների հետ շփման մինչև 6 անձ, ընթանում է փորձաքննություն։