Հունիսի 7-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 307 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:
Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 1 014 մարդ, մահացել է 24 պացիենտ:
Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 349 405, այստեղից ապաքինվել է 334 519 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 4 934:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 11 117 փորձարկում, այդ թվում 5 477-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 5 640-ը՝ «PCR» թեստով:
Դրականության օրական ցուցանիշը՝ 2.76% է, վերջին 14 օրվանը՝ 2.88%, վերջին 7 օրվանը՝ 2.98%:
Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 173 345 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 1 119 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 35 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 3 428 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 627 անձ:
Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին: