Եվրամիությունը ճանաչել է Վրաստանում տրված կովիդ-անձնագրերը: Այս մասին տեղեկատվություն է տարածում Վրաստանի կառավարությունը։

Վրաստանի արտաքին գործերի նախարարության փոխանցմամբ՝ համապատասխան փաստաթուղթը քիչ առաջ հրապարակվել է հանձնաժողովի կայքում։

«Եվրահանձնաժողովը որոշել է ճանաչել Վրաստանի կովիդ անձնագրերը։ Համապատասխան փաստաթուղթը քիչ առաջ հրապարակվել է հանձնաժողովի կայքում։ Որոշման համաձայն՝ Վրաստանի քաղաքացիները, ովքեր ունեն ամբողջական պատվաստման կուրսի վկայական, կկարողանան տեղաշարժվել Եվրամիության տարածքում։

Վրաստանի կողմից պատվաստումների, թեստերի և կովիդից ապաքինման վերաբերյալ տրված վկայականը ճանաչված է Եվրոպական միության կողմից և համարժեք է Եվրամիության համապատասխան կանոնակարգով տրված վկայականներին, որոնց նպատակն է նպաստել Եվրամիության ներսում մարդկանց ազատ տեղաշարժին։ Եվրահանձնաժողովի որոշումն ուժի մեջ է այն հրապարակվելուն պես, ինչպես նաև եզրակացնում է, որ Վրաստանը կմիանա Եվրամիության թվային համահավաստագրման համակարգին», – ասվում է ԱԳ նախարարության հայտարարության մեջ։