Այսօր ամբողջ քաղաքում վառվում են էլեկտրական լամպերը: Սպասարկման կենտրոնը, որպես պլանային աշխատանքի մաս, փոխում է չաշխատող էլեկտրական լամպերը:

Գյուղերում նմանատիպ աշխատանքներից հետո, Ախալքալաքի սպասարկման կենտրոնն Ախալքալաքի քաղաքապետարանի խնդրանքով, սկսել է փոխել փողոցային լուսավորման անսարք լամպերը ամբողջ քաղաքով մեկ: Բոլոր փողոցները գիշերային լույսով ապահովելու համար նախատեսվում է փոխել 102 լամպ, որից 85-ը`LED լամպերով: