Այսօրվանից Վրաստանում մեկնարկել է Միասնական ազգային և մագիստրոսական քննությունները, ինչպես նաև դրամաշնորհային մրցույթը: Առողջապահության նախարարությունը հավանություն է տվել կորոնավիրուսի համավարակի պայմաններում դրանց անվտանգ անցկացման վերաբերյալ թարմացված հանձնարարականները:
Հաղորդվում է, որ քննության ընթացքում պաշտպանիչ դիմակ կրել չի պահանջվի: Եթե օդի ջերմաստիճանը բարձրանա մինչև 30 աստիճան, ապա սենյակում կթույլատրվի միացնել օդորակիչը, թեև այդ ժամանակ յուրաքանչյուր ոք ստիպված կլինի դիմակ կրել:
Ըստ Առողջապահության նախարարության հիմնական հանձնարարականների՝ նախնական գրանցման կետերում կստեղծվեն պաշտպանիչ խոչընդոտներ: Ախտահանիչ միջոցները տեղադրվելու են հասանելի վայրերում: Քննությունից առաջ բոլոր մակերեսները, այդ թվում՝ համակարգիչները, ախտահանվելու են հատուկ լուծույթներով:
Քննասեղանները դասավորելիս առնվազն երկու մետր հեռավորություն է պահպանվելու, թույլատրվում է քննության տարածքի ոչ ավելի, քան 50%-ը:
2020 թվականի Միասնական ազգային քննությունները սկսվել են հուլիսի 6-ին և կավարտվեն հուլիսի 25-ին: Դրամաշնորհային մրցույթը կանցկացվի հուլիսի 25-ին: Մագիստրոսական քննությունները կանցկացվեն օգոստոսի 1-ից 4-ը: Քննությունը նրանց համար, ովքեր ցանկանում են դասավանդել, կսկսվի հուլիսի 22-ին և կավարտվի հուլիսի 30-ին:
Ամբողջ Վրաստանում 24 քննական կենտրոն է բացվել՝ Բաթումիում, Փոթիում, Զուգդիդիում, Օզուրգեթիում, Քութաիսիում, Ախալցիխեում, Գորիում, Թբիլիսիում, Ռուսթավիում, Թելավիում և Խուլոյում:
Քննություններին գրանցվածների թվաքանակը.
· Դիմորդներ` ավելի քան 39 300 հոգի,
· Ուսանողներ՝ ավելի քան 3600 հոգի,
· Մագիստրոսի թեկնածուներ` ավելի քան 12 600 հոգի,
· Նրանք, ովքեր ցանկանում են ուսուցիչ դառնալ՝ մինչև 12 000 հոգի:
Դիմորդները հնարավորություն ունեն փոփոխել ընտրված կրթական ծրագրերը (ֆակուլտետները), դրանց քանակը և հաջորդականությունը՝ բողոքարկման արդյունքների հրապարակման պահից սկսած: