նորություններ 2 Սեպտեմբերի, 2026 • «Աբուլը» փայլուն հաղթանակ է տարել «Ցխումիի» նկատմամբ՝ 4։1 հաշվով

Առաջնության 18-րդ փուլի շրջանակում Ախալքալաքի մարզադպրոցի «Աբուլ» թիմը ոչ տանը հանդիպում է անցկացրել Սուխումիի «Ցխումի» թիմի դեմ։ Հանդիպումը կայացել է սեպտեմբերի 1-ին՝ Թբիլիսիի «Աշխատանքային ռեզերվներ» մարզադաշտում։

Հանդիպման առաջին իսկ րոպեներից «Աբուլի» ֆուտբոլիստները ցուցադրել են վստահ խաղ, բարձր տրամադրվածություն և դրական արդյունքի հասնելու ձգտում։ Ախալքալաքի թիմը գործել է կազմակերպված և աստիճանաբար իր ձեռքն է վերցրել նախաձեռնությունը։ Հարձակման գծում վստահ խաղը տվել է իր արդյունքը․ «Աբուլը» դարձել է չորս գոլի հեղինակ՝ արդյունավետորեն օգտագործելով ստեղծված գոլային պահերը։ Հակառակորդը պատասխանել է միայն մեկ գոլով։

Վերջնական սուլիչը արձանագրել է Ախալքալաքի թիմի համոզիչ հաղթանակը՝ 4։1 հաշվով։

2026 թվականի մրցաշրջանի առաջին շրջանի արդյունքներով Ախալքալաքի մարզադպրոցի «Աբուլ» թիմն արժանի դիրք է զբաղեցնում մրցաշարային աղյուսակում։ Թիմը շարունակում է հաջող ելույթները և պատրաստ է երկրորդ շրջանում գրանցել ավելի լավ արդյունքներ։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝