Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի խոսքով, այսօրվա կառավարության նիստում կքննարկվի, թե ինչպես հնարավորինս արագ, բայց ապահով ու խելամիտ ձևով սկսել տնտեսության փուլային բացումը:
Ըստ նրա՝ գոյություն ունեցող միտումները զգուշավոր լավատեսության հիմք են տալիս:
«Երբ 7 օրվա ընթացքում ունենանք 4 տոկոս դրական ցուցանիշ, մենք կկարողանանք ավելի համարձակ, զգուշորեն, բայց խելամտորեն տնտեսությունը բացել: Եվ գոյություն ունեցող միտումները կարծես հիմք են տալիս զգուշավոր լավատեսության: Հետեւաբար, այսօր մենք պետք է քննարկում սկսենք, որ եթե հաջորդ շաբաթվա ընթացքում պահպանենք նման տենդենցը, ինչպես դա արեցինք ամռանը, փուլային բացումը կսկսենք մի փոքր շուտ: Առաջին հերթին դա վերաբերում է Թբիլիսիին, Քութայիսիին և Ռուսթավիին: Առաջին հերթին դա վերաբերում է ուսումնական հաստատություններին՝ երեխաներին դասարանում սովորելու հնարավորություն տալու համար», – ասել է Գախարիան: