Վրաստանի հանրային պաշտպանի գրասենյակը Վրաստանի կրթության և գիտության նախարարության աջակցությամբ ու Եվրոմիության ֆինանսավորմամբ «Հանրային պաշտպանի գրասենյակի առաջխաղացում» ծրագրի շրջանակներում անցկացնում է մրցույթ՝ «Ես – Մարդու Իրավունքների պաշտպան» անվանումով:
Մրցույթը անցկացվում է արդեն վեցերորդ անգամ: Այն հնարավորություն է տալիս 13 –ից 18 տարեկան աշակերտներին ծանոթանալու մարդու իրավունքներին, ազատության հիմունքներին և մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքին, որպես ժողովրդավարական ինստիտուտներին:
Մրցույթը բաղկացած է երեք մրցափուլերից` առաջին և երկրորդ փուլերը անցկացվում են ինտերնետի միջոցով, խմբերը պիտի լրացնեն տարբեր հարցերից բաղկացած թեստեր: Իսկ երրորդ փուլը անցկացվում է հանրային պաշտպանի կենտրոնական և տարածաշրջանային գրասենյակներում: Եզրափակչի մասնակիցները պետք է գրավոր պատրաստեն մարդու իրավունքների պաշտպանության մոդելավորման խնդրի արդյունքը:
Անկախ ժյուրին կգնահատի թիմերի մասնակիցներին և կընտրի 3 թիմ, որոնց էլ կտրվեն մրցանակներ:
Էդիտա Բադասյան