Վրասանում եղանակն այսօրվանից կբարելավվի։ Այս մասին հայտարարել է Շրջակա միջավայրի ազգային գործակալության օդերևութաբանական ծառայությունը։
Վերակացու Դավիդ Լոլաձեի տեղեկատվությամբ, արևելյան Վրաստանի որոշ շրջաններում օրվա առաջին կեսին կրկին տեղումներ կլինեն, բայց օրվա երկրորդ կեսից ջերմաստիճանը կբարձրանա։
Նրա խոսքերով արևմտյան Վրաստանի հարթավայրերում օդի ամենաբարձր ջերմաստիճանը +12, +17 աստիճանի սահմաններում կլինի, իսկ արևելյան Վրաստանում օդի ջերմաստիճանը կտաքանա մինչև +14 աստիճան։
Հիդրոօդերևութաբանական կանխատեսման ծառայության տեղեկատվությամբ, մայրաքաղաքում մարտի 19-20 սպասվում են թեթև անձրևներ, իսկ մարտի 21-ին մեծ մասամբ կլինի առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը կհասնի մինչև +12-ի։
«Ինչ վերաբերում է գալիք օրերին, մինչև մարտի 22-ը Վրաստանում կլինի ավելի քիչ տեղումներով եղանակ, բայց 22-ից հետո որոշ շրջաններում կսպասվեն տեղումներ», – հայտարարում են Շրջակա միջավայրի ազգային գործակալությունում։