Այսօր Վրաստանի Գյուղատնտեսության նախարարության Ախալքալաքի տեղեկատվա-խորհրդատվական կենտրոնում «Եվրոպան Վրաստանի համար» ոչ կառավարական կազմակերպությունը անցկացրեց տեղեկատվական հանդիպում շրջանի ֆերմերների հետ:
Հանդիպմանը ներկա էին ֆերմերներ, գյուղատնտեսական արտադրանք արտադրողներ և բնակիչներ, ովքեր հետաքրքրված են ԵՄ շուկայով:
«Եվրոպան Վրաստանի համար» կազմակերպության աշխատակիցները խոսեցին այն մասին, թե ինչ կարելի է արտահանել Եվրամիություն, ինչ պահանջներ ու չափանիշներ ունի ԵՄ-ն, տեղական շուկայի առանձնահատկություններն ու խնդիրները, որոնք խանգարում են վրացական արտադրանքի այնտեղ արտահանմանը:
Ինչպես տեղեկացնում է ընկերության վերլուծաբան Մարիամ Լուկաշվիլին նրանք, բացի այն, որ տեղեկացնում են հասարակությանը Եվրոպա արտահանման չափանիշներին, նաև արձանագրում են բոլոր այն խնդիրները, որոնց մասին խոսվում է հանդիպումների ընթացքում: Հետո «Եվրոպան Վրաստանի համարը» առկա խնդիրների մասին կտեղեկացնի համապատասխան նախարարություններին և այլ կազմակերպություններին:
Հանդիպման ժամանակ տեղեկացրին նաև, թե ինչ է ներկա պահին Վրաստանը արտահանում ԵՄ-ի և որ ապրանքները կարելի է ընդհանրապես արտահանել:
Նման հանդիպումներ կազմակերպությունը կանցկացնի Նինոծմինդայում, Ծալկայում և Վրաստանի այլ շրջաններում:
Շուշան Շիրինյան