Կինը, ով այսօր՝ հունվարի 27-ին, ժամը 10:00-ի սահմաններում նետվել էր հետիոտնային կամրջից, Ախալքալաք քաղաքի 50-ամյա բնակիչ Ա.Խ.-ն է:
Նա Ախալքալաքի դպրոցներից մեկում անգլերեն էր դասավանդում: Ամուսնացած էր, ուներ աղջիկ ու տղա:
Այս պահին ընթանում է դիակի ճանաչման պրոցեսը:
Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել Վրաստանի Քրեական օրենսգրքի 115-րդ հոդվածով, ինչը ենթադրում է ինքնասպանության հասցնել: