Վրաց-ռուսական սահման տանող ճանապարհին արգելվում է բեռնատարների տեղաշարժը։ Այս մասին հայտնում է Վրաստանի Ճանապարահային վարչությունը:
Մասնավորապես, բքի և վատ տեսանելիության պատճառով սահմանափակ է Մցխեթա–Ստեփանծմինդա–Լարս կենտրոնական ավտոմայրուղու Գուդաուրի–Կոբի հատվածում կցորդով և կիսակցորդով մեքենաների տեղաշարժը:
Երթևեկությունը մնացած տրանսպորտային միջոցների համար ազատ է։ Գուդաուրի-Կոբի հատվածում մեքենաները տեղաշարժվում են առանց կանգառ ռեժիմով եւ միայն ձնեպաշտպան թունելներով:
Սահմանված ռեժիմով երթևեկությունը համակարգում է պարեկային ոստիկանությունը։