Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հանդես է եկել հայտարարությամբ և ասել, որ վաղը՝ հոկտեմբերի 2-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները թափանցիկ, արդար և ազատ միջավայրում անցկացվելու համար այժմ երկրին ամենաշատ հանգստություն է անհրաժեշտ:

Ըստ նախագահի՝ կառավարության պարտականությունն է ճնշել նախընտրական լարվածություն և ապակայունացում դրդողների բոլոր փորձերը և ապաբևեռացնել իրավիճակը:

«Խաղաղ և ազատ ընտրական միջավայրի պահպանման պատասխանատվությունը կառավարության պարտականությունն է: Վստահ եմ, որ մեր հասարակությունը չի գնա ապակառուցողական որևէ կուսակցության հետևից, քանի որ մեր հասարակությունը քաջատեղյակ է, թե ուր կարող է տանել բևեռացումը»,- հայտարարել է Սալոմե Զուրաբիշվիլին: