Վրաստանի Ազգային բանկը քաղաքացիներին հիշեցնում է, որ 1995-1999 թվականներին թողարկված լարիի անվանական արժեքով թղթադրամները որպես վճարման միջոց օգտագործելու ժամկետը լրանում է 2021 թվականի ավարտին։

Տեղեկության համաձայն՝ 2022 թվականի հունվարի 1-ից 1995-1999 թվականների թողարկված լարիի անվանական արժեքով թղթադրամների փոխանակումը հնարավոր կլինի միայն Վրաստանի Ազգային բանկի դրամարկղային կենտրոնում:

Համապատասխանաբար, 2021 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ բոլոր իրավաբանական և ֆիզիկական անձինք պարտավոր են օգտագործել 1995-1999 թվականների թողարկման բոլոր անվանական արժեքների թղթադրամները՝ վճարումը սահուն կատարելու համար։

Աղբյուրը՝ 1tv.ge