Այսօրվանից, Վրաստանում հնարավոր կլինի հաստատել կորոնավիրուսը, հայտարարել է հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամղրելիձեն։
Նրա խոսքով, վրացական կողմը բանակցություններ է վարել գործընկերների հետ, որից հետո որոշվել է, Վրաստանը կստանա համապատասխան թեստեր, որի միջոցով հնարավոր կլինի կորոնավիրուսի հաստատումը Վրաստանում։
Այսօր գործող փորձով, հիվանդի կենսաբանական նյութը դեռ հետազոտում են Լուգարի լաբորատորիայում, որտեղ տեղի է ունենում մի քանի վարակի հետազոտություն, որոնց թվում նոր կորոնավիրուսը չկա։ Այն դեպքում, եթե այդ վարակները չեն հայտնաբերվում, նյութերն ուղարկում են արտասահման, որտեղ պատասխանները հայտնի են դառնում մի քանի օրից։
Այսօրվանից, նյութերը արտասահման չեն ուղարկվի և կուսումնասիրվեն տեղում։
Դրա հետ մեկտեղ, ինչպես հայտարարել է Ամիրան Գամղրելիձեն, այս պահին Վրաստանում կորոնավիրուս չի հաստատվել։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) նոր կորոնավիրուսի բռնկումը Չինաստանում ճանաչել է միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ: Սա արվել է այն բանից հետո, երբ արձանագրվել են մարդուց մարդուն վիրուսի փոխանցման դեպքեր:
Չինաստանում 2019-nCoV կորոնավիրուսի հարուցած թոքաբորբով հիվանդության հաստատված դեպքերի թվաքանակը փետրվարի 4-ին կազմել է ավելի քան 20,4 հազար: Ինչպես ասված է Առողջապահության պետական կոմիտեի հաղորդագրության մեջ, մահերի թիվն ավելացել է մինչեւ 425:
Երկրի եւս ավելի քան 23,2 հազար բնակչի նկատմամբ բժիշկները նոր կորոնավիրուսով վարակման կասկածներ ունեն: Չինաստանում հիվանդացածների թվաքանակն անցած օրվա համեմատությամբ աճել է 3,2 հազարով, իսկ մահացածների թիվը՝ 64-ով: Գրեթե 2,8 հազար հիվանդների վիճակը գնահատվում է՝ ծանր: Եվս 171,3 հազար բնակիչ գտնվում է կարանտինում:
Վերջին տվյալներով՝ ախտահարվածների ավելի քան կեսը (13,5 հազար դեպք, այդ թվում՝ 414 մահ) բաժին է ընկնում Հուբեյի նահանգին, որը կորոնավիրուսի տարածման էպիկենտրոնն է: