Հուլիսի 2-ի դրությամբ՝ Վրաստան կարող են մուտք գործել միայն Վրաստանի քաղաքացիները, ինչպես նաև այն մարդիկ, որոնց ամուսինը/կինը և անչափահաս երեխան Վրաստանի քաղաքացիներ են:
Այս օրերին Jnews լրատավականը բազմաթիվ հեռախոսազանգեր է ստանում արտերկրում գտնվող մարդկանցից, ովքեր ունեն այլ երկրի քաղաքցիություն կամ ունեն Վրաստանում բնակվելու ժամանակավոր իրավունք, արդյո՞ք հուլիսի 1-ից հետո կարող են ազատ մուտք գործել Վրաստան։
Jnews-ին Վրաստանի արտաքին գործերի նախարարության հյուպատոսական վարչությունից պարզաբանեցին. «Այսօրվա դրությամբ Վրաստան կարող են մուտք գործել միայն Վրաստանի քաղաքացիները և Վրաստանի քաղաքացքու ամուսինը/կինը և անչափահաս երեխան, ներկայացնելով ամուսնությունն հաստատող փասթաթուղթ։
Այն անձիք, ովքեր ունեն Վրաստանում ժամանակավոր ապրելու իրավունքը հաստատող փաստաթուղթ, նրանք չեն կարող մուտք գործել Վրաստան, քանի որ չեն համարվում Վրաստանի քաղաքացի»։