Եվրոպական խորհրդարանը (ԵԽ) բանաձեւեր է ընդունել միասնական արտաքին քաղաքականության եւ անվտանգության քաղաքականության իրականացման, ինչպես նաեւ միասնական անվտանգության եւ պաշտպանության քաղաքականության մասին՝ երկու փաստաթղթերում էլ հիշատակվում է Վրաստանը: Այս մասին հայտնում են Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայությունից։
«Եվրախորհրդարանն իր անսասան աջակցություն է հայտնում Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը», — ընդգծում են Վրաստանի օրենսդիր մարմնում:
Միասնական արտաքին քաղաքականության եւ անվտանգության քաղաքականության մասին բանաձեւը Մոսկվային կոչ է անում «վերջ դնել Աբխազիայի եւ Ցխինվալի տարածաշրջանի (Հարավային Օսիայի) վրացական շրջանների օկուպացմանը», ինչպես նաեւ դադարեցնել «երկու տարածաշրջանների դե-ֆակտո ինտեգրումը ռուսական վարչակազմին»:
Այս փաստաթղթում ընդգծվում է ԵՄ-ի հանձնառությունը՝ աջակցելու Արեւելյան գործընկերության երկրների ինքնիշխանությանը, անկախությանը եւ տարածքային ամբողջականությանը՝ միջազգայնորեն ճանաչված սահմանների սահմաններում:
Միաժամանակ բանաձևի հեղինակները նշում են «Ռուսաստանի բացասական դերը» Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի սառեցված հակամարտությունների հարցում: Ընդգծվում է նաև դրանց կարգավորման գործում ԵՄ ջանքերի ակտիվացման և հակամարտություններից տուժած բնակչության, հարկադիր տեղահանվածների ու փախստականների աջակցության ամրապնդման կարևորության մասին:
Եվրոպական հանձնաժողովը եւ արտաքին կապերի եվրոպական ծառայությունը կոչ են անում շարունակել զարգացնել հարաբերությունները Արեւելյան գործընկերության երկրների հետ՝ ամրապնդելով տնտեսական կապերը:
Անվտանգության եւ պաշտպանության միասնական քաղաքականության մասին բանաձեւում նաեւ դատապարտվում է «Ուկրաինայի եւ Վրաստանի զգալի մասի» օկուպացիան: Փաստաթղթի հեղինակները կոչ են անում ընդլայնել համագործակցությունը ԵՄ-ի եւ Արեւելյան գործընկերության պաշտպանության ոլորտում: