Հայաստանում երեկ կատարվել է 1953 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 127 նոր դեպք, առողջացածների թիվն ավելացել է 173-ով, գրանցվել է 5 մահվան դեպք, հայտնում է Առողջապահության նախարարությունը:
Այսօր` ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 166 036 դեպք, որոնցից 154 708-ը` առողջացած, 3 039-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7 538 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 636 765 թեստավորում:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 751 է: