Վրաստանում արձանագրվել է կորոնավարակի 227 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքէջում:
Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավարակի 4140 դեպք:
Ապաքինվել է ևս 69 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 1 643:
Բացի այդ, բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի:
Կորոնավարակի հետևանքով մահացել է 24 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում է մնում 5255 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 836-ը: