Վեց ամիս, ամսական 200 լարիի փոխհատուցում են ստանում այն վարձու աշխատողները, որոնք կորցրել են իրենց աշխատանքը 2020 թվականի դեկտեմբերից՝ կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի շրջանակներում տնտեսական գործունեության սահմանափակումների պատճառով: Այսօր վերջնաժամկետն է, երբ գործատուն պետք է դիմի աշխատողի անունից:
1200 լարիի չափով փոխհատուցման ծրագիրը վերաբերում է այն անձանց, որոնց անունով 2020թ. ամսական եկամտահարկ է փոխանցվել: 2020թ. հունվար-նոյեմբեր ամիսներին 2 կամ ավելի ամիսների աշխատանքի փոխհատուցում ստանալու պայմաններից մեկը, այն դեպքում, երբ 2020 թ. դեկտեմբերից այդ աշխատողն այլեւս աշխատավարձ չի ստացել: Փոխհատուցումը ենթադրվում է, եթե գործատուն եկամտահարկը հայտարարագրել է վարձու աշխատողի համար 2020 թվականի ընթացքում (առնվազն 2 ամիս): Դրամական օգնություն չեն կարող ստանալ այն վարձու աշխատողները, որոնք աշխատավարձ են ստանում բյուջետային կազմակերպություններից:
Որպեսզի համաճարակի դեմ պայքարի շրջանակներում սահմանափակումների պատճառով աշխատանքը կորցրած վարձու աշխատողը փոխհատուցում ստանա, անհրաժեշտ է, որ յուրաքանչյուր հաջորդ ամսվա 20-ից ոչ ուշ գործատուն այդ մասին տեղեկատվություն ուղարկի Եկամուտների ծառայություն:
Գործատուն համապատասխան հայտը լրացնում է եկամուտների ծառայության էլեկտրոնային համակարգում իր էջից: Դիմումների ձևերի թվում պետք է գտնել “2021ლლიდან იორმაიია დაქირავებული შირების შესახებ COVID19” (տեղեկություն COVID-19-ի վարձու աշխատողների մասին 2021 թ.) ձևը: Դիմումում լրացվում են վարձու աշխատողի տվյալները (անձնական համարը, հեռախոսահամարը, հասցեն, բանկային հաշիվը): Հետո, այս տեղեկատվությունը ստուգվում է Եկամուտների ծառայության կողմից:
Այն դեպքում, երբ ֆիզիկական անձը բավարարում է փոխհատուցման վճարման բոլոր պայմանները, ապա ոչ ուշ, քան ամսի 28-ը, փոխհատուցումը պետք է փոխանցվի զբաղվածության գործակալության կողմից, դիմումում նշված հաշվին:
Այն ֆիզիկական անձինք, ովքեր կորցրել են իրենց աշխատանքը 2020 թվականի դեկտեմբերին, կարող են ստուգել, արդյո՞ք գործատուի կողմից իրենց անունով դիմում է ուղարկվել:
Վրաստանի կառավարությունը հակաճգնաժամային փաթեթի շրջանակներում օգնություն է ցուցաբերվում բնակիչներին եւ բիզնեսին՝ ծայրահեղ ծանր համաճարակային իրավիճակի եւ տնտեսական գործունեության նկատմամբ սահմանված սահմանափակումների պայմաններում:
Աշխատանքը կորցրած քաղաքացիները 6 ամսվա ընթացքում կստանան 1,2 հազար լարիի չափով դրամական օգնություն՝ ամսական 200 լարիի չափով: Շահառուների ենթադրյալ թիվը 125 000 է։ Ծրագրի բյուջեն կազմում է 150 մլն լարի։
Հակաճգնաժամային օգնության առաջին փաթեթի շրջանակներում պետությունն արդեն 125 հազար քաղաքացու նպաստ է հատկացրել՝ կես տարվա ընթացքում նրանց փոխանցելով 1200 լարի (շուրջ 400 դոլար):