Վրաստանում հունիսին միջին աշխատավարձը կազմել է 1 837 լարի՝ ներառյալ հարկերը։
Առանց հարկերի, դա կազմում է 1 469 լարի, հայտնում է BM.ge պորտալը։ Եթե ներկայցնենք դոլարով, ապա դա կազմում է մոտ 530 դոլար։
Ընդհանուր առմամբ, ըստ Ֆինանսների նախարարությանն առընթեր Եկամուտների ծառայության, աշխատավարձ է ստացել 902 հազար մարդ՝ 31 հազարով կամ 3 տոկոսով ավելի, քան նախորդ տարի։
Հունիսին աշխատավարձերի վճարումների վրա ծախսվել է 1,65 մլրդ լարի։
Աշխատակիցների կեսից ավելին՝ 465,000 մարդ, ունեն 1200 լարիից ցածր աշխատավարձ՝ առանց հարկերի դա կազմում է հազար լարիից պակաս։
1200 լարիից բարձր աշխատավարձ է ստանում 437 հազար մարդ։ Միևնույն ժամանակ, 33300 աշխատող ստացել է ավելի քան 6000 լարի՝ սա Վրաստանի ընդհանուր բնակչության 1%-ն է կամ աշխատողների 4%-ը։
Ընդհանուր առմամբ, 2022 թվականի առաջին կիսամյակի համար վճարվել է 9,55 մլրդ լարիի աշխատավարձ։ Եկամուտների ծառայության տվյալներով՝ այս ցուցանիշը նախորդ տարվա համեմատ աճել է 19%-ով։
PMCG հետազոտական կենտրոնի տվյալներով՝ երկրում աշխատավարձ ստացողների գրեթե մեկ քառորդը մինչև 600 լարի աշխատավարձով քաղաքացիներն են։
Ընդ որում, Վրաստանի բնակչության գրեթե կեսն ապրում է օրական 5,5 դոլարից պակաս գումարով, որից մինչև 17 տոկոսն ապրում է 3,2 դոլարից պակաս գումարով։