Փետրվարի 15—ից Թբիլիսիում, Քութայիսում եւ Ռուսթավիում ուսումնական գործընթացը կվերսկսվի դասարաններում: Այս մասին կառավարության նիստում հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան:
«Փետրվարի 15-ից ամբողջ Վրաստանում ուսուցումը կշարունակվի դասասենյակներում։ Դասասենյակներում կշարունակեն սովորել նաև Թբիլիսիի, Ռուսթավիի եւ Քութայիսի երեխաները», – հայտարարել է վարչապետը: