Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեի խոսքով, համաճարակաբանները խորհուրդ չեն տալիս իշխանություններին դեկտեմբերի 24-ին մեղմացնել COVID-ի սահմանափակումները: Նա նշել է, որ, ի վերջո, երկրում նկատվում է կայունացման միտում, մարդկանց զանգվածային հավաքույթ ապահովող հաստատությունների բացումը վերջ կդնի ձեռք բերված առաջընթացին:
«Մենք խորհուրդ չենք տալիս որևէ նշանակալի մեղմացում: Երկրում կայունացման միտում կա, և մենք չպետք է անտեսենք դա: Վրաստանի համար օրական 2000-3000 դեպքը շատ է, սա մեծ ճնշում է գործադրում առողջապահության ոլորտի վրա: Բժշկական անձնակազմը շատ հոգնած է: Ինչպես գիտեք, մեր երկրում օրական 30-ից 40 մարդ է մահանում, եղել է մինչև 50 մահ:
Այս փուլում ծանր հիվանդների թիվը 1 104 է, որից 417-ը` արհեստական շնչառության ապարատին է միացված: Այս ամենը լուրջ ճնշում է գործադրում բժշկական ոլորտի վրա: Մենք չենք կարող սահմանափակումների զգալի թուլացում առաջարկել», – ասել է Գամղրելիձեն:
Հիշեցնենք, որ իշխանությունները խոստացել են երկրում մեղմացնել նոյեմբերի 28-ին ներդրված սահմանափակումները, մասնավորապես Ամանորյա արձակուրդներին՝ 24.12-ից 02.01-ը: