Հունիսի 2-ին Վրաստանում կորոնավիրուսային հիվանդությամբ վարակված 13-րդ պացիենտն է մահացել: Այս մասին հայտնել է Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեն:
Ըստ Գամղրելիձեի, մահացածը 76 տարեկան է:
«Հիվանդն ունեցել է թոքային քրոնիկ հիվանդություն և շնչառական անբավարարություն: Նա գտնվում էր արհեստական շնչառության տակ», — ասել է Գամղրելիձեն:
Մահացածի մոտ կորոնավիրուս էր հաստատվել մայիսի 9-ին: