Օգոստոսի 19-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 4 921 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:

Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 4 471 մարդ, մահացել է 58 պացիենտ:

Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 501 297, այստեղից ապաքինվել է 436 977 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 6 590:

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 49 468 փորձարկում, այդ թվում 29 152-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 20 316-ը՝ «PCR» թեստով:

Դրականության օրական ցուցանիշը՝ 9.95% է, վերջին 14 օրվանը՝ 10,78%, վերջին 7 օրվանը՝ 11.01%:

Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 883 570 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 26 363 պացիենտ:

Կարանտինի ռեժիմում գտնվում է 79 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 7 133 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 3 555 անձ:

Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին: