Մայիսի 21-ից ինքնազբաղվածները կարող են իրենց տվյալները ներբեռնել հատուկ կայք: Այս գործընթացը կշարունակվի մինչև հունիսի 1-ը:
Ինչպես Առաջին ալիքին հայտնել են Առողջապահության նախարարությունից, այդ նպատակով հատուկ օնլայն հարթակ կստեղծվի:
Գերատեսչության տվյալներով, ինքնազբաղվածները կարող են գրանցվել տվյալ հարթակում և ներբեռնել անհրաժեշտ փաստաթղթերը:
Մանրամասն տեղեկատվություն կհրապարակի այն մասին, թե ինչ փաստաթղթեր են պահանջվելու և ինչ չափանիշների պետք է համապատասխանեն 300 լարի օգնություն ստանալու համար:
Պետությունը կօգնի նաև եկամուտը կորցրած ինքնազբաղ անձանց
Հիշեցնենք, որ ապրիլի 24-ին վարչապետը ներկայացրեց կառավարության հակաճգնաժամային պլանը, որի կետերից մեկը վերաբերվում է ինքնազբաղվածներին: