Վրաստանի շրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարությունը մշակել է լեռնային բնակավայրերի զարգացման ռազմավարություն՝ 2024-2030 թթ.-ի համար: Ջավախքի բոլոր բնակավայրերն ունեն բարձր լեռնային շրջանի կարգավիճակ։

Ռազմավարությունը վերլուծում է Վրաստանի լեռնային շրջաններում առկա իրավիճակը և ներկայացնում տարբեր ոլորտներում՝ ենթակառուցվածքներ, զբոսաշրջություն, բնության պահպանություն, ձեռներեցություն և գյուղատնտեսություն, կրթություն, բժշկություն, գազաֆիկացում, ինտերնետիզացիա, հանրային ծառայությունների հասանելիություն և այլն:

Վերլուծության հիման վրա փաստաթուղթը եզրակացնում է, որ լեռնային բնակավայրերում ապրելու և աշխատանքի անբարենպաստ պայմանները շարունակում են մնալ ժողովրդագրական ցուցանիշները վատթարացնող հիմնական խնդիրը՝ «չնայած վերջին տարիների պետական ​​նշանակալի ներդրումներին»։

«2015-2021 թվականներին բարձրլեռ մունիցիպալիտետների մեծ մասում, ինչպիսիք են ոչ լեռնային բնակավայրերը, գրանցվել է բնակչության թվի անկում, հատկապես երիտասարդների շրջանում, բացասական բնական աճ և ցածր ծնելիություն, բացառությամբ մի քանի
մունիցիպալիտետների»,- ասվում է փաստաթղթում:

Երիտասարդների արտագաղթի պատճառ կարելի է համարել այն, որ նրանք մեկնում են մեծ քաղաքներ և արտերկիր՝ բարձրագույն կրթություն և աշխատանք ստանալու համար, իսկ հետո դժվարանում են վերադառնալ, ինչին խանգարում է թե՛ տեղական տնտեսության անդիֆերսիկացումը, թե՛ աշխատատեղերի բացակայությունը, ինչպես նաև՝ անբարենպաստ կենսապայմանները։

Փաստաթուղթը շարունակում է նկարագրել ռազմավարության երկարաժամկետ տեսլականը և նպատակները: Փաստաթղթի համաձայն՝ ռազմավարության երկարաժամկետ տեսլականն է ավելի գրավիչ դարձնել բարձրադիր բնակավայրերում ապրելն ու աշխատելը, հատկապես երիտասարդների և աշխատունակ բնակչության համար՝ միաժամանակ կրճատելով բարձրալեռ և ցածրադիր մունիցիպալիտետների սոցիալ-տնտեսական տարբերությունները, ինչպես նաև բարձրալեռ մունիցիպալիտետների և
ժամանակի ընթացքում ողջ երկրով միջին ցուցանիշների միջև:

Լեռնային բնակավայրերի և դրանց շուրջ ստեղծված իրավիճակի վերլուծությունից ստացված եզրակացությունների հիման վրա սահմանվել է 3 նպատակ՝ ոլորտային 3 առաջնահերթություններին համապատասխան, և ձևակերպվել է 8 խնդիր։

Ոլորտային առաջնահերթությունները. ձեռներեցություն, ենթակառուցվածքներ և լեռնային շրջանների բնակչության համար ծառայությունների հասանելիության մակարդակի բարձրացում: Այս առաջնահերթություններին համապատասխան փաստաթուղթը ձևակերպում է 3 նպատակ.

1. Ստեղծել աշխատատեղեր լեռնային բնակավայրերում՝ դիվերսիֆիկացնելով տեղական տնտեսությունը:

2. Լեռնային բնակավայրերում տնտեսության խթանմանն ու կյանքի որակի բարձրացմանն ուղղված հանրային ենթակառուցվածքների զարգացում:

3. Լեռնային բնակավայրերի բնակիչների համար ծառայությունների հասանելիության բարելավում: