Սամցխե-Ջավախքի ոստիկանության բաժնի տնօրենի պաշտոնը զբաղեցրել է Լևան Խարաբաձեն։
Ներքին գործերի նախարարը հրամանագիրը ստորագրել է դեկտեմբերի 10-ին։ Գերատեսչությունը նոր տնօրենի մասին այս պահին ոչ մի լրացուցիչ տեղեկատվություն չի հրապարակում։
Ըստ Խարաբաձեի գույքային հայտարարագրի 2016-2018 թվականներին զբաղեցրել է Դիդուբե-Չուղուրեթիի և Վակե-Սաբուրթալոի ոստիակության բաժինների տնօրենի տեղակալի պաշտոնը:
Լևան Խարաբաձեն ծնվել է 1980 թվականին։ Ամուսնացած է, ունի երկու երեխա։
Հիշեցնենք, որ Սամցխե-Ջավախքի ոստիակնության բաժնի տնօրենի պաշտոնը թափուր էր մնացել այն պահին, երբ որ Ավթանդիլ Գալդավան տեղափոխվել էր ոստիկանության Սամեգրելոյի բաժին: